Բահիայի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բահիայի պալատ
Երկիր` Մարոկկո
Ճարտարապետական ոճ`իսլամական ճարտարապետություն և մավրիտանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Բահիայի պալատը, 19-րդ դարի վերջի պալատ է, որը գտնվում է Մարաքեշում, Մարոկկոյում։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի շինարարության ճշգրիտ ժամկետներն անհայտ են։ Այն կառուցվել է երկու փուլով 1859-1867-ական թվականներին, Սուլթան Մարոկկո Մուհամմեդ IV-ի նախկին ստրուկ՝ Սի Մուսայի հրամանով։ Մարաքեշի մեդինայի հարավ-արևելյան մասում, կառուցվել է պալատի հյուսիսային մասը։

1894-1900 թվականներին Սայի Մուսայի որդին, Բա Ահմեդը, ով հոր մահվանից հետո դարձավ Սուլթան Աբդ ալ-Ազիզ IV-ի մեծ վեզիրը, կատարեց շինարարության երկրորդ փուլը` ընդարձակելով պալատական համալիրի հարավային մասը[1]։ Բահ Ահմեդը շատ հարուստ ու հզոր էր, ինչը դուր չէր գալիս Սուլթանին, և 1900 թվականին Վեզիրի մահից անմիջապես հետո պալատը թալանում[1][1] է։ Տասներկու տարի անց ֆրանսիական գեներալ Մարշալ Լյոտը, ով ղեկավարում էր Մարոկկոյի ֆրանսիական գաղութը, վերակառուցեց պալատը և դարձրեց իր նստավայրը Մարաքեշում։

Ներկայումս շենքը բաց է այցելուների համար։ Կան համերգներ արաբա-անդալուզյան երաժշտության և արվեստի ցուցահանդեսներ։

Բահիայի պալատ

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն կառուցումը սկսելուց հետո հարևանությամբ ձեռք էին բերվում նոր հողամասեր, որի արդյունքում պալատական համալիրը կառուցվել է փուլերով և կորցրել հստակ պլանավորումը։ Համալիրի տարածքում, որը զբաղեցնում է գրեթե 8 հա տարածք, կան շատրվաններ և այգի, հասմիկի, նարնջի և բանանի ծառեր, ախոռ, մզկիթ և համամ։

Պալատի սենյակները զարդարված են մարմարով, կերամիկական սալիկներով և մայրիով։ Այս նյութերը բերվել են ամբողջ Հյուսիսային Աֆրիկայից։ Մարմարը բերվել է Մեկնեսից, որտեղ այն հավանաբար բերվել է Կարրարայից և, որը մինչ այդ զարդարել է Մուլեյ Իսմայիլ պալատը կամ Էլ Բադիի պալատը։ Մայրին բերված էր Միջերկրական Ատլասից, իսկ տերակոտան `Թետուանից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Марокко. Дворец Бахия» (ռուսերեն). Вокруг света. 25 марта 2001. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահիայի պալատ» հոդվածին։